Ձեր գաղտնիությունը

Ուժի մեջ մտնելու ամսաթիվ՝ 15 Օգոստոս, 2022թ.

 

Փոփոխությունների ամփոփ ներկայացում

Այս ամփոփագիրը ներկայացնում է Ancestry-ի Գաղտնիության մասին հայտարարության ամենավերջին փոփոխությունները, և թե ինչպես այդ փոփոխությունները կարող են ազդել Ձեզ վրա:

Գաղտնիության մասին հայտարարության թարմացումները կիրառելի են Ձեր կողմից Ծառայությունների օգտագործման նկատմամբ (սահմանված է ստորև), երբ Դուք դիտում, մուտք եք գործում կամ այլ կերպ օգտվում եք Ծառայություններից: Ձեր կողմից մեր Ծառայությունների օգտագործումը կարգավորող փոփոխությունները և պայմանները լիովին հասկանալու համար խնդրում ենք կարդալ Գաղտնիության մասին հայտարարությունը:

Մասնավորապես, ամենավերջին փոփոխությունները ներառում են.

  • Լեզվի ավելացումը՝ Կալիֆոռնիայի Անձնական կյանքի գաղտնիության իրավունքների մասին 2020թ. ընդունված օրենքի («CPRA»), Կոլորադոյի Գաղտնիության պահպանման մասին օրենքի («CPA»), Կոնեկտիկուտի Տվյալների գաղտնիության պահպանման մասին օրենքի («CTDPA»), Վիրջինիայի Սպառողների տվյալների պաշտպանության մասին օրենքի («VCDPA») և Ավստրալիայի Գաղտնիության պահպանման մասին 1988թ. ընդունված օրենքի պահանջներին համապատասխանելու համար:
  • AncestryHealth®-ի վերաբերյալ հղումների հեռացումը:
  • Առկա լեզվի թարմացումը, պարզաբանումը և պարզեցումը:

Ancestry®-ում Ձեր գաղտնիությունն առաջնահերթություն է: Ancestry-ն պարտավորվում է լավ տնօրինել Ձեր անձնական տեղեկությունները (սահմանված են ստորև), պատասխանատու կերպով վարվել դրանց հետ և ապահովել դրանք վարչական, տեխնիկական, կազմակերպչական և ֆիզիկական երաշխիքներով:

Մենք վստահ ենք, որ Ձեր տեղեկությունների հետ գործ ունենալիս կլինենք ազնիվ, անմիջական և թափանցիկ: Երբ խոսքը վերաբերում է Ձեր գաղտնիությանը, Ancestry-ն հետևում է երեք հիմնական սկզբունքի.

  • Թափանցիկություն: Մենք ամեն ջանք գործադրում ենք, որպեսզի թափանցիկ լինենք անձնական տեղեկությունների հավաքման և մշակման հարցում:
  • Պարզություն: Մենք փորձում ենք մեր գաղտնիության ապահովման մեթոդները նկարագրելու համար օգտագործել հեշտ և հասկանալի լեզու, որպեսզի օգնենք Ձեզ իրազեկված ընտրություններ կատարել:
  • Վերահսկողություն: Մենք Ձեզ թույլ ենք տալիս վերահսկել այն անձնական տեղեկությունները, որոնք տրամադրում եք մեզ՝ ներառյալ Ձեր ԴՆԹ-ի տվյալները, ինչպես նաև, թե ինչպես են դրանք օգտագործվում, փոխանցվում և պահպանվում:

 

Այլ կարևոր բաներ, որոնք Դուք պետք է հասկանաք մեր Ծառայություններն օգտագործելիս

Դուք վերահսկում եք Ձեր ԴՆԹ-ն և ԴՆԹ-ի տվյալները (սահմանված էստորև). Դուք կարող եք կառավարել և ջնջել դրանք, ինչպես նկարագրված է Գաղտնիության մասին սույն հայտարարությունում:

Մեր ծառայություններից օգտվելիս՝ Դուք կարող եք անսպասելի փաստեր բացահայտել Ձեր կամ Ձեր ընտանիքի մասին: Բացահայտումներից հետո մենք դրանք չենք կարող հետարկել:

Երբ Դուք մեզ հետ նոր բացահայտումներ եք անում, պետք է վստահ զգաք և տեղեկացված լինեք, թե մենք ինչպես ենք օգտագործում Ձեր անձնական տեղեկությունները: Մեր Գաղտնիության մասին հայտարարության ամբողջական տեքստը ներկայացված է ստորև: Այն տարածվում է Ancestry-ի բոլոր կայքերի, ծառայությունների և բջջային հավելվածների վրա, որոնք հղում են կատարում սույն Գաղտնիության մասին հայտարարությանը, ներառյալ հետևյալները՝ Ancestry®, AncestryDNA®, Fold3®, Newspapers.com™, Archives®, We Remember®, և Find a Grave®:

 

Միայն ԱՄՆ հաճախորդների համար. ստորև ներկայացված ԱՄՆ ռեզիդենտի Գաղտնիության մասին լրացուցիչ հայտարարությունը պարունակում է լրացուցիչ մանրամասներ ԱՄՆ Կալիֆոռնիա, Կոլորադո, Կոնեկտիկուտ և Վիրջինիա նահանգների բնակիչների համար:

Միայն միջազգային հաճախորդների համար. Ancestry Ireland Unlimited Company-ն հանդիսանում է Ձեր Անձնական տեղեկությունների վերահսկիչը, և ստորև ներկայացված Բաժին 8-ը պարունակում է տեղեկություններ Ձեր իրավունքների մասին:

 

Բովանդակություն

 
1.   Ներածություն
2.   Օգտատիրոջ հաշվի բացումը և Ձեր մասնակցությունն Ancestry-ի Ծառայություններին
3.   Ի՞նչ Անձնական տեղեկություններ է Ancestry-ն հավաքում Ձեզնից:
4.   Ի՞նչ տեղեկություններ է Ancestry-ն հավաքում Ձեր կողմից Ծառայություններն օգտագործելու միջոցով:
5.   Տեղեկություններ, որոնք մենք հավաքում ենք այլ աղբյուրներից
6.   Ինչպե՞ս է Ancestry-ն օգտագործում Ձեր Անձնական տեղեկությունները:
7.   Ի՞նչ տեղեկություններ ենք մենք տրամադրում, երբ ենք դրանք տրամադրում, և ովքե՞ր են դրանց ստացողները:
8.   Ձեր իրավունքները և Ձեր Անձնական տեղեկությունների վերաբերյալ Ձեր ընտրությունները
9.   Որո՞նք են մեր պահպանման մեթոդները:
10.   Ինչպե՞ս կարող եմ ջնջել իմ Անձնական տեղեկությունները:
11.   Անվտանգությունը
12.   Տվյալների միջազգային փոխանցումները
13.   Սույն հայտարարության փոփոխությունները
14.   ԵՄ ռեզիդենտների Անձնական տեղեկությունների մշակման իրավական հիմքերը՝ ԵՄ Տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգի համաձայն:
15.   Տվյալների վերահսկչի ինքնությունը և կոնտակտային տվյալները
16.   Գաղտնիության մասին լրացուցիչ հայտարարություն ԱՄՆ ռեզիդենտի համար (միայն Կալիֆոռնիա, Կոլորադո, Կոնեկտիկուտ և Վիրջինիա նահանգների հաճախորդներ)
17.   Գաղտնիության մասին լրացուցիչ հայտարարություն Ավստրալիայի համար

 

1.  Ներածություն

Ancestry-ում մենք հզորացնում ենք անձնական բացահայտումների ճանապարհը՝ կյանքը հարստացնելու համար: Կայքերը, բջջային հավելվածները և ծառայությունները (միասնաբար՝ «Ծառայություններ») տրամադրելու և բարելավելու համար մենք հավաքում, մշակում և պահում ենք «Անձնական տեղեկություններ», որոնք տեղեկություններ են, որ կարող են ուղղակիորեն կամ անուղղակիորեն նույնականացնել Ձեզ, ինչպես ստորև նկարագրված է Բաժին 3-ում: Օրինակ՝ Ձեր անունը և ազգանունը, էլ․ փոստի կամ փոստային հասցեն կամ տեղեկություններ, որոնք հիմնավորված կարող են կապված լինել Ձեզ հետ՝ ներառյալ Ձեր Գենետիկ տվյալները։ Գաղտնիության մասին սույն հայտարարությունը նկարագրում է Ձեր Անձնական տեղեկությունների հավաքագրման, պահպանման և մշակման մեր մեթոդները, ինչպես նաև այն վերահսկողության տարրերը, որոնք մենք Ձեզ ենք տրամադրում՝ մեր Ծառայությունների շրջանակում դրանք կառավարելու համար: Բացի այդ, մեր Քուքիների քաղաքականությունը նկարագրում է մեր կողմից զննարկչի քուքիների և հետագծման նմանատիպ տեխնոլոգիաների օգտագործումը:

Խնդրում ենք նկատի ունենալ․ Գաղտնիության մասին սույն հայտարարության համաձայն՝ մահացած անձանց մասին տեղեկությունները Անձնական տեղեկություններ չեն:

 

2.  Օգտատիրոջ հաշվի բացումը և Ձեր մասնակցությունն Ancestry-ի Ծառայություններին

Անձնական տեղեկությունները, որոնք պայմանագրով պահանջվում են Ancestry-ում օգտատիրոջ հաշիվ բացելու համար, սահմանափակվում են Ձեր անուն-ազգանունով, էլ. փոստի հասցեով և գաղտնաբառով: Միայն Archives-ի օգտատերերի համար՝ օգտատիրոջ հաշիվ ստեղծելու համար անհրաժեշտ են նաև վճարային տվյալներ:

Օգտատիրոջ հաշիվ բացելով՝ Դուք մեզ հայտնում եք, որ հասկանում եք, որ Ancestry-ն հավաքելու, մշակելու և փոխանցելու է Ձեր Անձնական տեղեկությունները (ներառյալ Ձեր Գենետիկ տվյալները, եթե Դուք ԴՆԹ թեստ եք անցել), ինչպես նկարագրված է Գաղտնիության մասին սույն հայտարարությունում:

Հասանելիությունը Ancestry-ի բովանդակությանը, ինչպիսիք են արխիվային գրառումները, որոնք Ձեզ կօգնեն տոհմածառ կառուցել կամ ԴՆԹ-ի վերաբերյալ մեր գործառույթներին (էթնիկ պատկանելության գնահատումը և այլն) պահանջում է լրացուցիչ Անձնական տեղեկություններ, այդ թվում՝ վճարային և առաքման տվյալներ, իսկ ԴՆԹ թեստի համար՝ թեստի կոդը, Ձեր կենսաբանական սեռը ծնվելու պահին, ծննդյան տարեթիվը և Ձեր թքի նմուշից ստացված Գենետիկ տեղեկությունները:

Դուք ցանկացած պահի կարող եք պահանջել, որ Ancestry-ն ջնջի Ձեր օգտատիրոջ հաշվում վերբեռնված Անձնական տեղեկությունները, օրինակ՝ տոհմածառը կամ Ձեր Գենետիկ տվյալները: Դուք նաև կարող եք ջնջել Ձեր օգտատիրոջ հաշիվն ամբողջությամբ: Ձեր Անձնական տեղեկությունները ջնջելու վերաբերյալ առանձին մանրամասների համար տե՛ս Բաժին 10-ը:

 

3.  Ի՞նչ անձնական տվյալներ է Ancestry-ն հավաքում Ձեզնից

Տեղեկությունների կատեգորիա Նկարագրություն
Օգտատիրոջ հաշվի մասին տեղեկություններ
  • Ձեր անուն-ազգանունը (պարտադիր է):
  • Էլ․ փոստի հասցե (պարտադիր է):
  • Ձեր ստեղծած գաղտնաբառը (պարտադիր է):
  • Հեռախոսահամար. Դուք կարող եք կամավոր հեռախոսահամար տրամադրել, որպեսզի մենք կարողանանք (i) տեղեկացնել Ձեզ ԴՆԹ-ի թեստի արդյունքների կարգավիճակի մասին, (ii) տեղեկացնել Ձեզ այլ թարմացումների մասին, որոնց համաձայնել եք, (iii) օգնել Ձեզ, երբ կապվեք Ancestry-ի Անդամների սպասարկման բաժնի հետ կամ (iv) թույլ տալ Ձեզ միացնել բազմագործոն իսկորոշումը: ԴՆԹ-ի թեստի հավաքածուի առաքումների համար կարող է հեռախոսահամար պահանջվել:
  • Վճարային տվյալները։
  • Ancestry-ի որոշ ապրանքանիշեր կարող են աջակցել երրորդ կողմերի մուտք գործելու ծառայություններին, ինչպիսիք են Facebook-ը, Google-ը և Apple-ը, որոնք Ancestry-ին տրամադրում են Ձեր Անձնական տեղեկությունները, օրինակ՝ Ձեր անուն-ազգանունը, էլ. փոստի հասցեն և անձնական էջի նկարը: Խնդրում ենք ծանոթանալ մեր Քուքիների քաղաքականությանը, որպեսզի տեղեկանաք, թե երրորդ կողմերն ինչպես են օգտագործում տեխնոլոգիաները վերլուծության և թիրախավորման նպատակներով, ինչպես նաև՝ մեր տրամադրած վերահսկման միջոցների մասին:
Վարկային քարտ/վճարային տվյալներ
  • Վճարային տվյալներ, ինչպիսիք են Ձեր վարկային քարտի համարը և հաշվի դուրս գրման ու առաքման հասցեն(ները), երբ գրանցվում եք անվճար փորձնական տարբերակի համար կամ կատարում եք գնում, օրինակ՝ Ancestry-ի բաժանորդագրությունը կամ ԴՆԹ թեստի հավաքածուն:
Տեղեկություններ ԴՆԹ հավաքածուի ակտիվացման վերաբերյալ Երբ ակտիվացնում եք ԴՆԹ թեստի հավաքածուն, մենք հավաքում ենք հետևյալ տվյալները.
  • Ձեր ԴՆԹ թեստի հավաքածուի կոդը,
  • Ձեր կենսաբանական սեռը ծնվելու պահին և
  • Ձեր ծննդյան տարեթիվը։
Պրոֆիլի տեղեկություններ

Մենք հավաքում ենք այն տեղեկությունները, որոնք Դուք տրամադրում եք օգտատիրոջ պրոֆիլ ստեղծելիս (օրինակ՝ պրոֆիլի նկար, Ձեր անուն-ազգանունը, կենսագրությունը, տարիքը, գտնվելու վայրը և փոխկապակցված հաշվի օգտանունները) և Ձեր մասին տեղեկություններ Ձեր տոհմածառից: Ձեր՝ Ancestry-ի օգտատիրոջ պրոֆիլի տեղեկությունները տեսանելի են այլ Օգտատերերի (սահմանված է Ancestry-ի Պայմաններում և դրույթներում), այնպես որ խնդրում ենք դիտարկել այս տեղեկությունները սահմանափակելու և Ձեր իրական անունից տարբերվող օգտանուն օգտագործելու հնարավորությունը՝ Ձեր գաղտնիությունը պաշտպանելու համար:

 

Ձեր բովանդակությունը

Մենք հավաքում ենք տեղեկություններ, երբ Դուք կամավոր նպաստում եք Ծառայությունների կազմավորմանը՝ ներառյալ Ձեր բովանդակությամբ (ինչպես սահմանված է Պայմաններում և դրույթներում)

 

Գենետիկ տվյալներ Մեր գործընկեր լաբորատորիաներում մենք Ձեր ԴՆԹ-ն դուրս ենք բերում Ձեր թքից և այն վերածում ենք մեքենայի կողմից ընթեռնելի կենսաչափական տվյալների («ԴՆԹ-ի տվյալներ»), որոնք մենք մշակում ենք՝ Ձեզ էթնիկ պատկանելության գնահատում և համայնքների առաջարկություններ տրամադրելու նպատակով: Մենք նաև մշակում ենք Ձեր ԴՆԹ տվյալները, որպեսզի Ձեզ տրամադրենք տեղեկություն մեր ԴՆԹ շտեմարանի այլ օգտատերերի հետ Ձեր ազգակցության աստիճանի և գենետիկական  որոնք կապված են կենսաբանական, ֆիզիոլոգիական կամ վարքի որոշակի բնութագրիչների հետ, օրինակ՝ մազերի հաստությունը և աչքերի գույնը կամ լավ զգացողության հետ կապված բնութագրիչները:

Ձեր ԴՆԹ-ի տվյալները և դրանցից ստացված ցանկացած տեղեկություն, ինչպիսիք են էթնիկ պատկանելության գնահատումները, համայնքները, բնավորության գծերը և գենետիկական հարազատների համընկնումները, Անձնական տեղեկություններ են և կոչվում են «Գենետիկ տվյալներ»:

Նշում Ձեր ԴՆԹ-ի և թքի մասին․ Ո՛չ Ձեր թուքը, ո՛չ էլ ստացված ԴՆԹ-ն (միասին կոչվում են «Կենսաբանական նմուշներ») Գաղտնիության մասին սույն հայտարարության համաձայն չեն հանդիսանում Անձնական տեղեկություններ: Բացի այդ, մեր գործընկեր լաբորատորիայի կողմից Ձեր կենսաբանական նմուշը մշակվելուց հետո Դուք կարող եք Ձեր համաձայնությունը տալ, որ այն պահպանվի մեր բիոբանկում՝ Ձեր ընտրությամբ ապագա թեստավորման համար: Հետագա թեստավորումը կարող է իրականացվել, եթե ընդունեք մեր Հետազոտության իրազեկված համաձայնությունը, կամ եթե համաձայնեք Ձեր Կենսաբանական նմուշների այլ թեստավորումներին: Եթե համաձայն չեք Ձեր կենսաբանական նմուշի պահմանը, մենք կոչնչացնենք Ձեր նմուշը: Ստորև ներկայացվող Բաժիններ 8-ը և 10-ը նկարագրում են, թե ինչպես կարող եք վերահսկել Ձեր կենսաբանական նմուշները: Դուք կարող եք պահանջել, որ Ancestry-ն ոչնչացնի Ձեր կենսաբանական նմուշները՝ կապվելով Անդամների սպասարկման բաժնի հետ: Նկատի ունեցեք, որ մեր հայեցողությամբ մենք կարող ենք ոչնչացնել այն կենսաբանական նմուշները, որոնք չեն համապատասխանում որակի ապահովման մեր պահանջներին:

Նշում առողջության հետ կապված տեղեկությունների վերաբերյալ Ancestry-ն չի հանդիսանում Բժշկական ապահովագրության տվյալների տեղափոխելիության և հաշվետվողականության մասին օրենքի («HIPAA») սուբյեկտ, և արդյունքում Ձեր կողմից տրամադրված ոչ մի տվյալ չի ենթարկվում HIPAA-ին կամ պաշտպանված չէ HIPAA-ով:
Ձեր հաղորդակցումը Մենք տեղադրում և պահպանում ենք այլ Օգտատերերի հետ Ձեր հաղորդակցումը մեր հարթակի հաղորդակցման առանձնահատկությունների միջոցով, ինչպես նաև հավաքում ենք Ձեր տեղեկությունները, երբ Դուք հաղորդակցվում եք Ancestry-ի Անդամների սպասարկման բաժնի և մեր այլ Ծառայությունների աջակցող թիմերի հետ՝ ներառյալ աուդիո և վիզուալ տեղեկությունները (օրինակ՝ Ancestry-ի Անդամների սպասարկման բաժին կատարված զանգերի ձայնագրությունները կամ սպառողների կարծիքի հետազոտությանը մասնակցելու ժամանակ կամավոր տրամադրած տեղեկությունները):
Մրցույթներ և պրոմո-ակցիաներ Մենք Անձնական տեղեկություններ ենք հավաքում, երբ Դուք կամավոր մասնակցում եք մեր կողմից կազմակերպվող կամ հովանավորվող մրցույթներին և հատուկ պրոմո-ակցիաներին, որոնց մանրամասները ներկայացվում են մասնակցություն ունենալիս:
Find a Grave-ի լուսանկարներ և լուսանկարող կամավորներ Find a Grave-ի միջոցով մենք հավաքում ենք մետատվյալներ, որոնք կապված են Find a Grave ծառայությունում վերբեռնված թվային լուսանկարների հետ՝ ներառյալ լուսանկարի նկարահանման վայրը, ամսաթիվը և ժամը: Եթե որոշում եք Find a Grave-ի կամավոր դառնալ, մեզ հայտնում եք Ձեր գտնվելու վայրը, որը ցանկացած ժամանակ կարող եք փոխել կամ հեռացնել:
Այլ պաշտպանված դասակարգումներ և գաղտնի տվյալներ Մենք կարող ենք տեղեկություններ հավաքել՝ կապված որոշակի պաշտպանված դասակարգումների հետ, ինչպիսիք են սեռը կամ ամուսնական կարգավիճակը:

Ancestry-ի օգտատերեր չհամարվող անձանց վերաբերյալ Ancestry-ի կողմից մշակված Անձնական տեղեկությունների մասին տեղեկանալու համար խնդրում ենք սեղմել այստեղ։

 

4.  Ի՞նչ տեղեկություններ է հավաքում Ancestry-ն՝ Ձեր կողմից Ծառայություններն օգտագործելու միջոցով

Տեղեկությունների կատեգորիա Նկարագրություն
Տեղեկություններ համակարգչի և շարժական սարքերի վերաբերյալ

Ancestry-ն տեղեկություններ է հավաքում այն մասին, թե ինչպես եք մուտք գործում մեր Ծառայություններ՝ ներառյալ այն կայքը, որն այցելել եք Ancestry-ի կայք այցելելուց առաջ և հետո:

Մենք հավաքում ենք այն IP հասցեն, որից Ձեր համակարգիչը, շարժական սարքը կամ Ձեր օգտագործած պրոքսի սերվերը մուտք է գործում համացանց, ի հավելում այլ տեխնիկական տեղեկությունների, ինչպիսիք են.

  • Ձեր համակարգչի գործավար համակարգը,
  • Ձեր վեբ զննարկիչը,
  • Ձեր բջջային սարքի նույնացուցիչը, որը տրամադրվում է Ձեր բջջային սարքի գործավար համակարգի և Ձեր շարժական գործավար համակարգի կողմից և
  • Ձեր համացանցային ծառայությունների մատակարարի կամ բջջային օպերատորի անվանումը:

Ancestry-ն Ձեր թույլտվությամբ կարող է Ձեր սարքից աշխարհագրական տեղակայման մասին տեղեկություններ հավաքել:

Տեղեկություններ քուկիներից և նմանատիպ տեխնոլոգիաներից Ancestry-ն օգտագործում է քուքիներ և նմանատիպ տեխնոլոգիաներ, ինչպես նաև տեխնիկական ինտեգրում կատարում մարքեթինգային և գովազդային գործընկերների հետ, ինչպես նկարագրված է մեր Քուքիների քաղաքականությունում: Խնդրում ենք ծանոթանալ մեր Քուքիների քաղաքականությանը՝ իմանալու մեր գործելաոճի և այն վերահսկման մեթոդների մասին, որոնք մենք Ձեզ տրամադրում ենք:
Սոցիալական ցանցերի գործառույթների միջոցով տարածվող տեղեկությունները

Եթե Դուք Ծառայությունների միջոցով առնչվում եք սոցիալական ցանցերի հետ, օրինակ՝ «Share», «Post», «Tweet», «Pin» կամ «Follow us» հղումներով դիմում եք այնպիսի կայքերին, ինչպիսիք են Facebook-ը, Twitter-ը, Pinterest-ը, Instagram-ը և YouTube-ը, Ancestry-ն կհավաքի այդ շփումների մասին տվյալները և օգտատիրոջ հաշվի վերաբերյալ ցանկացած տեղեկություն, որոնք այս ծառայությունները մեզ են տրամադրում՝ կախված այդ երրորդ կողմերի հետ Ձեր գաղտնիության կարգավորումներից:

Այս գործառույթների հետ Ձեր շփումները կարգավորվում են համապատասխան երրորդ կողմ հանդիսացող ընկերության գաղտնիության մասին հայտարարությամբ:

Դուք գուցե ունենաք տարբերակ գրանցվելու Ancestry-ի ծառայություններին՝ օգտագործելով սոցիալական ցանցերում Ձեր ունեցած հաշիվը, օրինակ՝ Google-ի կամ Apple-ի հաշիվը: Այն դեպքերում, երբ տաք համապատասխան թույլտվություններ, սոցիալական ցանցում Ձեր ունեցած հաշվից մենք կստանանք Ձեր մասին տեղեկություններ, որոնք Ancestry-ն կօգտագործի Ձեր հաշիվն ստեղծելու և Ձեր պրոֆիլը կազմելու համար: Այդպիսի տեղեկություններ են Ձեր անունը և ազգանունը, էլ. փոստի հասցեն և պրոֆիլի լուսանկարը:

Տեղեկություններ Ձեր կողմից Ծառայությունների օգտագործման վերաբերյալ Մենք տեղեկություններ ենք հավաքում Ձեր կողմից Ծառայությունների օգտագործման վերաբերյալ, օրինակ, երբ որոնում եք գրառումներ կամ հանրորեն հասանելի տոհմածառեր կամ մուտք եք ունենում դրանց, ինչպիսի էջեր եք դիտում, ինչ հղումների եք սեղմում, կամ երբ մարդկանց ավելացնում եք Ձեր տոհմածառին և այլն. այս տեղեկությունները մենք կարող ենք օգտագործել Ձեր՝ որպես հաճախորդի և Ձեր հետաքրքրությունների մասին պատկերացումներ կազմելու համար, ինչը թույլ կտա Ձեզ համար ավելի լավ փորձառություն ապահովել, օրինակ՝ որոնման առաջարկությունների միջոցով:

 

5.  Տեղեկություններ, որոնք մենք հավաքում ենք այլ աղբյուրներից

Տեղեկությունների կատեգորիա Օգտագործման նկարագրություն
Տեղեկություններ հանրային և պատմական աղբյուրներից Ancestry-ն գրառումներ է հավաքում տարբեր աղբյուրներից, սովորաբար պաշտոնական աղբյուրներից՝ ներառյալ թերթերը, ինչպես նաև ծննդյան, մահվան, ամուսնության մասին և մարդահամարի գրառումները, որոնք կարող են Ձեզ վերաբերող Անձնական տեղեկություններ պարունակել: Հանրային և պատմական գրառումները կարող են նաև Ancestry-ի օգտատեր չհանդիսացողներին վերաբերող Անձնական տեղեկություններ պարունակել: Այս գրառումները սովորաբար տրամադրվում են Օգտատերերին՝ որպես Ancestry-ի բաժանորդագրման Ծառայությունների մաս:
Տեղեկություններ երրորդ կողմերից

Մենք կարող ենք Ձեր մասին տեղեկություններ ստանալ նաև երրորդ կողմերից: Օրինակ՝ մենք կարող ենք մեր հավաքած տվյալները համալրել լիցենզիայով երրորդ կողմերից ստացած տեղեկություններով, որպեսզի անհատականացնենք Ծառայությունները և Ձեզ արվող մեր առաջարկները:

Եթե Դուք նվեր-բաժանորդագրություն կամ որպես նվեր ԴՆԹ-ի հավաքածու եք գնում, մենք կհավաքենք Անձնական տեղեկություններ, ինչպիսիք են նվեր ստացողի անունը և ազգանունը, առաքման հասցեն, էլ. փոստի հասցեն և գնման համար անհրաժեշտ տվյալները՝ նվերի գնումն ավարտելու և նվեր ստացողին ծանուցելու համար:

 

6.  Ինչպե՞ս է Ancestry-ն օգտագործում Ձեր Անձնական տեղեկությունները

Տեղեկությունների կատեգորիա Օգտագործման նկարագրություն
Անձնական տեղեկություններ (ընդհանուր) Մենք Ձեր Անձնական տեղեկություններն օգտագործում ենք մեր Ծառայությունները տրամադրելու, անհատականացնելու, բարելավելու, թարմացնելու և ընդլայնելու համար: Դա ներառում է.
  • Ծառայություններին Ձեր մուտքի իսկորոշումը և Ancestry-ի տեղեկատվական անվտանգության բարելավումը,
  • Բաժանորդագրությունների, AncestryDNA-ի ծառայությունների և թեստային հավաքածուների և այլ պրոդուկտների ու գործառույթների համար Ձեր վճարումների մշակումը,
  • Նոր Ծառայությունների ստեղծումը և գոյություն ունեցողների բարելավումը,
  • Ձեզ օգնելը՝ Ancestry-ի տվյալների շտեմարանների տեղեկությունների հիման վրա Ձեր տոհմածառերն ստեղծելու և դրանց մասին տեղեկություններ տրամադրելու համար,
  • Ծառայություններում օգտագործելու համար հարցումների և հարցաթերթիկների հրապարակումը, ինչպես նաև օժանդակումը պրոդուկտների մշակմանը և հետազոտական նախաձեռնություններին,
  • Գիտական, վիճակագրական և պատմական հետազոտությունների անցկացումը,
  • Սխալների, խարդախության կամ այլ հանցավոր կամ չարամիտ գործողությունների հայտնաբերումը և դրանցից պաշտպանությունը և
  • Մեր Պայմանների և դրույթների պահպանման ապահովումը։
Հաղորդակցում Մենք Ձեր Անձնական տեղեկություններն օգտագործում ենք Ծառայությունների վերաբերյալ Ձեզ հետ հաղորդակցվելու համար, օրինակ, երբ մենք.
  • Պատասխանում եք Անդամների սպասարկման բաժնին ուղղված Ձեր հարցումներին,
  • Ձեզ ահազանգում ենք ԴՆԹ-ի համընկնումով կամ ընտանիքի պատմության մեր ծառայությունների միջոցով հայտնաբերված հավանական գենետիկ հարազատների մասին (օրինակ՝ «Ancestry Hints®»-ը մեր տվյալների շտեմարանում առկա հավանական նախնիների մասին),
  • Ձեզ ահազանգում ենք Ձեր տոհմածառի մարդկանց կամ Ձեզ հետ հնարավոր ազգակցական կապ ունեցող անձանց վերաբերյալ գրառումների մասին,
  • Ձեզ տեղեկացնում ենք Ծառայություններում փոփոխությունների կամ նոր Ծառայությունների մասին,
  • Ձեզ խնդրում ենք մասնակցել Ancestry-ի մեդիա արտադրանքի ստեղծմանը, գովազդներին, սպառողների պատկերացումների և արձագանքների հետազոտությանը և
  • Ձեզ տեղեկություններ ենք տրամադրում կամ գործողություն պահանջում՝ ի պատասխան տեխնիկական, անվտանգության և այլ գործառնական խնդիրների:
Ներկայացնում ենք պրոդուկտներ և առաջարկներ մեր կամ մեր բիզնես-գործընկերների կողմից Մենք կարող ենք որոշ Անձնական տեղեկություններ օգտագործել (օրինակ՝ ժողովրդագրական տեղեկություններ, որոնք հասանելի են երրորդ կողմ հանդիսացող աղբյուրներից կամ Ancestry-ի որոշ մասերից (պրոֆիլ, տոհմածառեր և այլն))՝ մեր պրոդուկտներն ու մեր կամ մեր բիզնես-գործընկերների առաջարկները ներկայացնելու նպատակով: Այս մարքեթինգը ներառում է գովազդ` ըստ Ձեր հետաքրքրությունների:

Խնդրում ենք նկատի ունենալ․ Ancestry-ն Ձեր Գենետիկ տվյալները չի փոխանցում երրորդ կողմ հանդիսացող մարքեթինգով զբաղվող սուբյեկտների, ապահովագրական ընկերությունների կամ գործատուների, և մենք չենք օգտագործի Ձեր Գենետիկ տվյալները մարքեթինգի կամ անհատականացված գովազդների համար՝ առանց Ձեր հստակ համաձայնության:

Դուք կարող եք կառավարել մեր կողմից ուղարկվող ցանկացած մարքեթինգային նյութ, որը համաձայնել եք ստանալ էլ. փոստով կամ կարճ հաղորդագրությամբ՝ օգտագործելով Ձեր ստացած մարքեթինգային բովանդակությամբ ցանկացած էլ․ նամակի ապաբաժանորդագրման հղումը, փոխելով Ձեր օգտատիրոջ հաշվի հաղորդակցման կարգավորումները կամ հետևելով Ձեր ստացած մարքեթինգային նյութում ներկայացված հրահանգներին: Ancestry-ի հարակից ապրանքանիշերի կառավարման տարրերը հասանելի են դրանց կարգավորումներում և թվարկված են այստեղ: Երրորդ կողմերի հարթակներում գովազդի համար մենք հենվում ենք մեր օրինական շահերի վրա՝ որպես իրավական հիմք (տե՛ս Բաժին 7-ը), և Ձեր մարքեթինգային հաղորդակցման նախապատվությունները պետք է կառավարեք հենց այդ հարթակներում:

Գենետիկ տվյալներ Ancestry-ն Ձեր Գենետիկ տվյալներն օգտագործում է հետևյալ հիմնական նպատակներով.
  • Էթնիկ պատկանելության արդյունքների տրամադրում,  (օրինակ՝ մոտ կամ հեռավոր ազգականներ կամ ուրիշներ, ում հետ կարող եք ազգակցական կապ ունենալ) մեր տվյալների շտեմարանից և այլ տեղեկությունների տրամադրում, որոնք կօգնեն Ձեզ և մյուս օգտատերերին ավելին իմանալ միմյանց, ընտանիքի հնարավոր անդամների, ինչպես նաև Ձեր գենետիկական բարեկամների ու ընտանեկան խմբերի մասին,
  • Մեր տվյալների շտեմարանում առկա Ձեր գենետիկ հարազատների հետ Ձեր կապի ապահովում և օժանդակում ԴՆԹ-ի համընկնման կամ պրոդուկտների այլ առանձնահատկությունների միջոցով նրանց մասին տեղեկություններ ստանալու հարցում,
  • Ձեզ այլ տեղեկությունների տրամադրում այն մասին, թե ինչ է Ձեր ԴՆԹ-ն բացահայտում բնավորության գծերի և առողջության մասին,
  • Համապատասխան արդյունքների տրամադրում, որոնք կօգնեն Ձեզ ընդհանուր նախնիներ և Ձեր ընտանիքի պատմության վերաբերյալ այլ մանրամասներ գտնել, ինչպես նաև կօգնեն կազմել ձեր տոհմածառը կամ կապվել ընկերների ու ընտանիքի հետ,
  • Համախմբված Գենետիկ տեղեկությունների ուսումնասիրում՝ ավելի լավ հասկանալու բնակչությանը և էթնիկ պատկանելության հետ կապված առողջությունը, բարեկեցությունը, ծերացումը կամ ֆիզիկական վիճակը,
  • Գիտական, վիճակագրական և պատմական հետազոտությունների անցկացում և
  • ԴՆԹ-ին առնչվող մեր առկա պրոդուկտների առանձնահատկությունների և գործառականության բարելավում, Ancestry-ի Ծառայությունների հաճախորդների սպասարկման լավացում, մեր լաբորատոր գործընթացների և տեխնոլոգիաների որակի բարելավում և նոր պրոդուկտների ու ծառայությունների ստեղծում:

 

7.  Ի՞նչ տեղեկություններ ենք մենք տրամադրում, ե՞րբ ենք տրամադրում, և ովքե՞ր են ստացողները:

Ancestry-ն Ձեր անհատական Անձնական տեղեկությունները (ներառյալ Ձեր Գենետիկ տվյալները) չի փոխանցում երրորդ կողմերին՝ բացառությամբ Գաղտնիության մասին սույն հայտարարությունում նկարագրված դեպքերի կամ Ձեր լրացուցիչ համաձայնությամբ: Մենք Ձեր տվյալները կամավորությամբ չենք փոխանցում իրավապահ մարմիններին: Բացի այդ, առանց Ձեր հստակ համաձայնության մենք Ձեր Գենետիկ տվյալները չենք տրամադրի ապահովագրական ընկերություններին, գործատուներին կամ երրորդ կողմ հադիսացող մարքեթինգային ընկերություններին:

Խնդրում ենք նկատի ունենալ․ Ancestry-ի հատուկ ԱՄՆ-ի համար նախատեսված բացահայտումները կարելի է գտնել այստեղ: Ancestry-ն չի վաճառում Ձեր անձնական տեղեկությունները:

Ստորև նկարագրված հանգամանքները բացատրում են, թե երբ կարող է տեղի ունենալ տվյալների փոխանցում.

 
Կողմեր, ում կարող են փոխանցվել Ձեր տեղեկությունները / հանգամանքներ, որոնցում տեղի է ունենում տվյալների փոխանցում Նկարագրություն
Ancestry-ի ընկերություններ

Մենք Ձեր տեղեկությունները կարող ենք տարածել այստեղ թվարկված Ancestry ընկերությունների խմբի ներսում («Ancestry-ի ընկերություններ»)՝ մեր Ծառայությունները տրամադրելու և բարելավելու նպատակով:

Մենք Ձեր Անձնական և Գենետիկ տվյալների փոխանցումը կատարում ենք Ancestry-ի՝ Իռլանդիայում գործող ընկերության և Ancestry-ի՝ ԱՄՆ-ում գործող ընկերությունների միջև: Այս մասին լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս Բաժին 12-ը ստորև:

Այլ Օգտատերեր կամ անձինք, ում հետ կարող եք որոշել կիսվել տեղեկություններով

Ծառայություններից օգտվելու շրջանակում Դուք հնարավորություն ունեք տեղեկություններ ավելացնել կամ դրանցով կիսվել Ծառայության բոլոր Օգտատերերի հետ կամ փոխանակելով գործառույթներ Ancestry-ի առանձին Օգտատերերի և նույնիսկ ոչ Ancestry-ի օգտատերերի հետ: Որոշ Ծառայություններում, օրինակ՝ AncestryDNA-ը, կարող եք փոխանակման լրացուցիչ տարբերակներ ունենալ (տե՛ս ստորև):

Ձեր պրոֆիլ(ներ)ի ընդհանուր հասանելի տեղեկությունները, ինչպես նաև տոհմածառի ընդհանուր հասանելի մանրամասները կտեսնեն բոլոր այլ Օգտատերերը (նկատի ունեցեք, որ Ձեր տոհմածառի ողջ մարդիկ տեսանելի են միայն Ձեզ և այն մարդկանց, որոնց տալիս եք Ձեր տոհմածառը որպես «խմբագիր» տեսնելու հնարավորություն, կամ որոնց թույլ եք տալիս տեսնել Ձեր տոհմածառի ողջ մարդկանց):

Եթե որոշեք դիտել Ձեր ԴՆԹ-ի հետ համընկնումները և երևալ դրանցով, Ձեր ԴՆԹ-ի հետ համընկողները կարող են որոշակի Անձնական տեղեկություններ տեսնել, օրինակ՝ Ձեր օգտանունը, ինչ կապ կարող են ունենալ նրանք Ձեզ հետ, արդյոք տոհմածառ եք կապել Ձեր ԴՆԹ-ին, ինչպես նաև բոլոր կամ միայն ներկայացված (Ձեր ընտրությամբ) տարածաշրջանները և համայնքները: Ձեզ կարող են հարազատների հետ կապ հաստատելու կամ ընտանեկան կապերի մասին իմանալու այլ տարբերակներ առաջարկվել:

Դուք կարող եք կիսվել ԴՆԹ-ի մասին այլ տեղեկություններով, օրինակ՝ բնավորության գծերը՝ օգտագործելով «համեմատելու» և տվյալների անհատական փոխանակման այլ գործառույթներ:

Եթե Ձեր ընտանիքի պատմության կամ ԴՆԹ-ի փորձառության մանրամասներով կիսվում եք Ծառայություններից դուրս, դրա բոլոր ռիսկերը կրում եք Դուք:

Ծառայություն մատուցողներ

Ծառայությունները մատուցելիս և դրանք գովազդելիս մենք աշխատում ենք այլ ընկերությունների հետ: Արդյունքում այդ ընկերությունները կունենան հասանելիություն կամ իրենց համակարգերում այլ կերպ կմշակեն Ձեր որոշ տեղեկություններ, այդ թվում՝ Ձեր Անձնական տեղեկությունների մի մասը: Այս ընկերությունների վրա տարածվում են պայմանագրային պարտավորությունները, որոնք կարգավորում են անձնական տվյալների պաշտպանությունը, տվյալների անվտանգությունը և գաղտնիությունը՝ գործող օրենսդրությանը համապատասխան:

Այդ ընկերությունները և Անձնական տեղեկությունները, որոնց նրանք գուցե մուտք ունենան, հետևյալն են.

  • Գործընկեր լաբորատորիաները (օրինակ՝ Ձեր ԴՆԹ-ն),
  • ԴՆԹ-ի թեստերի առաքման ծառայությունների մատակարարները (օրինակ՝ անուն-ազգանունը, առաքման հասցեն և հեռախոսահամարը),
  • Վճարային օպերատորները (օրինակ՝ վճարային տվյալները),
  • Ամպային ծառայությունների ենթակառուցվածք տրամադրող ընկերությունները (Ancestry-ի համացանցով և բջջային հավելվածով առաջարկվող ծառայությունները ամպային ծառայություններ են, Ձեր բոլոր տվյալները ամպային ծառայությունների մեր մատակարարների մոտ են),
  • Կենսաբանական նմուշների պահպանման տարածքները (օրինակ՝ կենսաբանական նմուշի և ԴՆԹ-ի թեստի հավաքածուի կոդը),
  • Մատակարարները, որոնք մեզ օգնում են մարքեթինգի և սպառողական հետազոտությունների վերլուծության, խարդախության կանխարգելման և անվտանգության ապահովման հարցերում (օրինակ՝ էլ. փոստի հասցեն),
  • Կապի ենթակառուցվածքների մատակարարները (օրինակ՝ անուն-ազգանունը և էլ. փոստի հասցեն) և
  • Մատակարարներ, որոնք մեզ օգնում են Անդամների սպասարկման բաժնի որոշ գործառույթներ իրականացնել, ինչպիսիք են հեռախոսով աջակցությունը կամ հարցումների գործիքները (օրինակ՝ օգտատիրոջ հաշվի տեղեկությունները, անուն-ազգանունը կամ էլ․ փոստի հասցեն):
Վերլուծությունների և գովազդման գործընկերներ Վերլուծությունների և գովազդի նպատակներով մենք աշխատում ենք երրորդ կողմ հանդիսացող գործընկերների հետ: Հավաքելով և փոխանցելով որոշակի Անձնական տեղեկություններ՝ այս մատակարարներն օգնում են մեզ ավելի լավ անհատականացնել գովազդները՝ դրանք Ձեր հետաքրքրություններին համապատասխանեցնելու համար: Այդ տեղեկություններն օգնում են մեզ նաև չափել գովազդային արշավների արդյունավետությունը և օգտագործվում են Ձեզ այնպիսի գովազդ ցուցադրելու համար, որն առավել համապատասխան է Ձեզ:
Հետազոտությունների գծով գործընկերներ Մենք Ձեր Գենետիկ տվյալները փոխանցում ենք հետազոտությունների գծով գործընկերներին միայն այն դեպքում, երբ Դուք մեր Հետազոտությունների իրազեկված համաձայնության միջոցով մեզ տալիս եք դա անելու հստակ համաձայնություն: Եթե չընդունեք Հետազոտության իրազեկված համաձայնությունը, Ձեր տվյալները չեն տրամադրվի այս հետազոտողներին:

Հետազոտությունների գծով գործընկերներ են առևտրային կամ ոչ առևտրային կազմակերպությունները, որոնք իրականացնում կամ աջակցում են գիտական հետազոտություններին, թերապևտիկ միջոցների, բժշկական սարքերի կամ հարակից նյութերի մշակմանը՝ առողջական խնդիրների բուժման, ախտորոշման կամ կանխատեսման նպատակով: Որոշ դեպքերում հետազոտությունների գծով գործընկերը կամ Ancestry-ն կարող է հետազոտության կազմակերպման մեջ ֆինանսական շահագրգռվածություն ունենալ: Հետազոտությունների գծով մեր գործընկերների ցանկը կարող եք գտնել այստեղ:

Իրավապահ մարմիններ

Ancestry-ն որևէ տեսակի տվյալ կամավոր կերպով չի տրամադրում գործադիր, դատական մարմիններին կամ իրավապահ մարմիններին: Մեր Օգտատերերին օրենքով սահմանված առավելագույն պաշտպանություն ապահովելու համար բոլոր պետական մարմիններից, որոնք փորձում են հասանելիություն ստանալ Ancestry-ի հաճախորդների տվյալներին, մենք պահանջում ենք առաջնորդվել օրինական գործընթացով: Մենք թույլ չենք տալիս իրավապահ մարմիններին օգտագործել Ancestry-ի ծառայությունները՝ հանցագործություններ հետաքննելու կամ մարդկային մասունքներ նույնականացնելու համար:

Եթե ​​մենք ստիպված լինենք բացահայտել Ձեր Անձնական տեղեկություններն իրավապահ մարմիններին, մենք կանենք ամեն ինչ, որպեսզի Ձեզ նախապես ծանուցենք այդ մասին, եթե օրենքով չարգելվի մեզ դա անել: Ancestry-ն Թափանցիկության մասին հաշվետվություն է պատրաստում, որտեղ մենք թվարկում ենք մեր բոլոր կայքերում օգտատերերի տվյալների վերաբերյալ իրավապահ մարմինների վավեր հարցումների թիվը:

Իրավական կամ կարգավորող այլ գործընթաց Մենք կարող ենք փոխանցել Ձեր Անձնական տեղեկությունները, եթե կարծենք, որ դա ողջամտորեն անհրաժեշտ է հետևյալ նպատակներով.
  • Գործող իրավական գործընթացների պահանջները կատարելու համար (օրինակ՝ դատական ծանուցումները, օրդերները),
  • Ancestry-ի Պայմանները և դրույթները կիրարկելու կամ կիրառելու համար,
  • Ծառայությունների անվտանգությունը կամ ամբողջականությունը պաշտպանելու համար կամ
  • Ancestry-ի, մեր աշխատակիցների կամ Օգտատերերի իրավունքները, գույքը կամ անվտանգությունը պաշտպանելու համար:
Եթե Ancestry-ն ձեռք բերվի այլ կազմակերպության կողմից Եթե ​​Ancestry-ն կամ նրա բիզնեսները ձեռք բերվեն այլ կազմակերպության կողմից կամ փոխանցվեն այլ կազմակերպության (ներառյալ սնանկության կամ նմանատիպ վարույթների հետ կապված դեպքերը), մենք Ձեր Անձնական տեղեկությունները գուցե տրամադրենք ձեռք բերող կամ ստացող կազմակերպությանը: Գաղտնիության մասին սույն հայտարարությամբ ստանձնած խոստումները կշարունակեն կիրառվել նոր կազմակերպությանը փոխանցվող Ձեր Անձնական տեղեկությունների նկատմամբ:
Ծանոթագրություն համախմբված տվյալների մասին Ծառայությունների կամ մեր մարքեթինգի շրջանակներում կամ մեր կամ մեր՝ հետազոտությունների գծով ​​գործընկերների կողմից հրապարակված գիտական ​​հրապարակումներում Ancestry-ն կարող է գաղտնազերծել օգտատերերի մասին տեղեկությունները: Օրինակ՝ մենք կարող ենք նշել որոշակի աշխարհագրական տարածաշրջանից կամ երկրից ներգաղթյալների տոկոսը որևէ նահանգում: Նման բացահայտումը երբեք չի ներառի Անձնական տեղեկություն:

 

8.  Ձեր իրավունքներն ու ընտրությունները Ձեր անձնական տեղեկությունների նկատմամբ

Բոլոր Օգտատերերը (ինչպես սահմանված է մեր Պայմաններում և դրույթներում) կարող են օգտագործել մեր առցանց գործիքները՝ 1) պահանջելու հաշվետվություն այն մասին, թե ինչ Անձնական տեղեկություններ են նրանք մեզ տրամադրել, 2) ներբեռնելու իրենց ԴՆԹ-ի տվյալների կամ իրենց տոհմածառերի պատճենները և 3) ջնջելու իրենց տոհմածառերը, ԴՆԹ-ի թեստի արդյունքները կամ օգտատիրոջ հաշիվը:

Բացի այդ, տվյալների գաղտնիության մասին որոշ օրենքներ, օրինակ՝ ԵՄ Տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգը, մարդկանց իրենց Անձնական տեղեկությունների վերաբերյալ կոնկրետ իրավունքներ են տալիս: Օրինակ՝

Մուտքի/իմանալու իրավունք – Դուք գուցե իրավունք ունենաք պահանջելու հասանելիություն Ձեր Անձնական տեղեկություններին և ստանալու որոշակի տեղեկությունների, այդ թվում՝ մեր կողմից հավաքվող և բացահայտվող Ձեր Անձնական տեղեկությունների կատեգորիաների պատճենը: Պատճենը պահանջելու համար հետևեք այս քայլ առ քայլ ցուցումներին: Եթե ​​ցանկանում եք ստանալ Ձեր ԴՆԹ-ի տվյալների պատճենը, հետևեք այս քայլ առ քայլ ցուցումներին: Եթե ​​ցանկանում եք ստանալ Ձեր տոհմածառերի պատճենը, հետևեք այս քայլ առ քայլ ցուցումներին:

Շտկելու/ուղղելու իրավունք – Դուք գուցե իրավունք ունենաք պահանջելու, որ մենք շտկենք կամ ուղղենք Ձեր մասին ոչ ճշգրիտ Անձնական տեղեկությունները:

Ջնջելու/հեռացնելու իրավունք – Որոշ դեպքերում Դուք իրավունք ունեք պահանջելու, որ մենք սահմանափակենք (դադարեցնենք ակտիվ մշակումը) կամ ջնջենք Ձեր Անձնական տեղեկություններն՝ այն պայմանով, որ դրա համար վավեր հիմքեր կան, և դա համապատասխանում է գործող օրենսդրությանը: Տե՛ս Բաժին 10-ը Ձեր Անձնական տեղեկությունները ջնջելու մասին իմանալու համար:

Առարկելու իրավունք – Դուք կարող եք իրավունք ունենալ մեր օրինական շահերի շրջանակում առարկելու գործողությունների իրականացմանը, եթե նման գործողություններն ազդում են որպես անհատ Ձեր իրավունքների և ազատությունների վրա: Նաև, եթե Դուք համաձայնում եք հատուկ նպատակի համար Ձեր Անձնական տեղեկությունների մշակմանը, կարող եք ցանկացած ժամանակ հետ կանչել Ձեր համաձայնությունը, և մենք կդադարեցնենք Ձեր տվյալների հետագա մշակումն այդ նպատակով:

Արգելելու իրավունք – Դուք ունեք իրավունք պահանջելու արգելել Ձեր Անձնական տեղեկությունների մշակումը, օրինակ, եթե կարծում եք, որ մշակումը կատարվում է ոչ ճիշտ տվյալներով կամ չի մշակվում օրինական ճանապարհով:

Տվյալների տեղափոխելիության իրավունք – Դուք գուցե ունենաք իրավունք՝ ստանալու Ձեր որոշ Անձնական տեղեկություններ այն ձևաչափով, որը կարող է փոխանցվել տվյալների այլ վերահսկչի:

Բողոքելու իրավունք – Դուք ունեք իրավունք ներկայացնելու բողոք Իռլանդիայի Տվյալների պաշտպանության հանձնաժողովին (Անհատների բողոքների մշակում, հետաքննում և բավարարում | Տվյալների պաշտպանության հանձնակատար) կամ Ձեր բնակության երկրի ցանկացած այլ իրավասու վերահսկիչ մարմնի:


Դուք կարող եք օգտվել այս իրավունքներից՝ օգտագործելով ստորև նկարագրված գործիքները կամ կապվելով Ancestry-ի հետ: Մանրամասները և այս տեղեկություններին մուտք ունենալու տարբերակները ներկայացված են ստորև:

Տեսակ Ընտրության տարբերակներ
Ancestry Դուք կարող եք ցանկացած պահի մուտք ունենալ Ancestry-ին տրամադրած Ձեր Անձնական տեղեկություններին (օրինակ՝ Ձեր էլ. փոստի հասցեն, օգտատիրոջ անուն-ազզգանունը, պրոֆիլի տվյալները և այլն) և թարմացնել դրանք գաղտնիության կարգավորումների հետևյալ բաժիններում. Ancestry-ում Ձեր ստեղծած տոհմածառերի գաղտնիության կարգավորումները կառավարելու մասին իմանալու համար կարող եք այցելել Ձեր օգտատիրոջ հաշվի Տոհմածառի կարգավորումներ էջը կամ սեղմել այստեղ:
Հարակից ապրանքանիշեր Ancestry-ն ձգտում է Ձեզ համար հեշտացնել Ծառայություններում Ձեր գաղտնիության կառավարումը: Մեր հարակից ապրանքանիշերի համար Ձեր գաղտնիության կարգավորումները կարող եք կառավարել այստեղ:
Բջջային հավելվածներ Ձեր տեղեկությունները կարող եք կառավարել նաև մեր բջջային հավելվածների (Ancestry, AncestryDNA, Find a Grave և We Remember հավելվածները) կարգավորումների միջոցով:
Գովազդ Մենք օգտագործում ենք քուքիներ և հետագծման նմանատիպ տեխնոլոգիաներ, ինչպես նաև մարքեթինգի և գովազդի գծով երրորդ կողմ հանդիսացող գործընկերների հետ ինտեգրումներ՝ Ձեր հետաքրքրությունների կամ վարքագծերի վերաբերյալ տվյալներ հավաքելու, Ձեզ թիրախավորված գովազդներ մատուցելու նպատակով: Դուք կարող եք Ձեր կարգավորումները փոխել, ինչպես նկարագրված է մեր Քուկիների քաղաքականությունում: Տեղեկություններ  տե՛ս մեր Քուքիների քաղաքականությունում:
Տոհմածառի մասին տեղեկությունների ներբեռնում Ancestry-ն Ձեզ թույլ է տալիս Ձեր տոհմածառի մասին տեղեկությունները տոհմածառի նիշքի ստանդարտ GEDCOM ձևաչափով ներբեռնել Ձեր Տոհմածառի կարգավորումներում: Դա անելու եղանակն իմացեք այստեղ:
Գենետիկ տվյալների ներբեռնում Դուք միշտ հնարավորություն ունեք ներբեռնելու Ձեր ԴՆԹ-ի տվյալներով նիշքը: Ձեր ԴՆԹ-ի տվյալները ներբեռնելիս Դուք կրում եք դրա բոլոր ռիսկերը: Դա անելու եղանակն իմացեք այստեղ: Ձեր ԴՆԹ-ի տվյալների ներբեռնման մեջ ներառված տվյալների մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար այցելեք այստեղ:

 

9.  Որո՞նք են մեր պահպանման մեթոդները

Ancestry-ի Ծառայությունները հիմնված են այն հասկացության վրա, որ ինքնաբացահայտման անձնական ճանապարհը մեկանգամյա իրադարձություն չէ և շարունակվում է երկար ժամանակահատածների, հնարավոր է՝ ողջ կյանքի ընթացքում: Բացի այդ և հատուկ ուշադրություն դարձնելով վճարներ վճարող և բաժանորդագրություններ գնեղ մեր բաժանորդներին ու DNA-ի հաճախորդներին՝ պատմական գրառումների մեր հավաքածուների և DNA-ի գործառույթների շարունակական բարելավումը ժամանակի ընթացքում առավելություններ և տեղեկություններ է տրամադրում մեր Օգտատերերին: Արդյունքում մեր պահպանման մեթոդներն արտացոլում են այս մշտական արժեքը՝ մեր համակարգում պահպանելով օգտատերերի հաշիվներն այնքան ժամանակ, մինչև մեր օգտատերերը մեզ տեղեկացնեն իրենց տվյալները ջնջելու կամ իրենց՝ օգտատիրոջ հաշիվները փակելու ցանկության մասին:

Տեղեկությունների կատեգորիա Պահպանման ժամկետ
Օգտատիրոջ հաշիվ և պրոֆիլ Ձեր օգտատիրոջ հաշիվը և պրոֆիլը ստեղծելիս Ancestry-ն Ձեր տրամադրած Անձնական տեղեկությունները կպահի այնքան ժամանակ, մինչև ջնջեք Ձեր օգտատիրոջ հաշիվը:
Տոհմածառ Քանի որ տոհմածառերը կարևորություն ունեն մի քանի սերունդների համար, Ancestry-ն Ձեր կպահի տոհմածառի տվյալները, որպեսզի Ձեզ մշտական հասանելիություն, թարմացված հնարավորություններ և Ձեր տոհմածառը բարելավելու կարողություն ապահովի: Ձեր տոհմածառի տվյալները պահվում են այնքան ժամանակ, մինչև ջնջեք Ձեր տոհմածառը կամ Ձեր՝ օգտատիրոջ հաշիվը:
ԴՆԹ Ancestry-ն պահպանում է Ձեր ԴՆԹ-ի տվյալները, որպեսզի Ձեզ համար ապահովի Ձեր գնած (կամ նվիրված) գործառույթներն ու գործառականությունը՝ ներառյալ շարունակ թարմացվող գործառույթները, ինչպիսիք են ԴՆԹ-ի հետ համընկնումները, էթնիկ պատկանելության ավելի մանրամասն գնահատումները և բարելավված տարածաշրջաններն ու համայնքները, ինչպես նաև Ձեր ԴՆԹ-ի տվյալների վրա հիմնված այլ նոր առանձնահատկություններ։ Ձեր ԴՆԹ-ի տվյալները պահվում են այնքան ժամանակ, մինչև ջնջեք Ձեր ԴՆԹ-ի թեստի արդյունքները կամ Ձեր՝ օգտատիրոջ հաշիվը:

Եթե ​​Դուք եղել եք AncestryHealth-ի հաճախորդը, AncestryHealth-ի մեր գործընկեր լաբորատորիան պարտավոր է պահպանել Ձեր ԴՆԹ-ի տվյալները և թեստի արդյունքը առնվազն յոթ տարի ժամկետով կամ նահանգային օրենսդրությամբ և Կլինիկական լաբորատորիաների անալիզների որակի բարձրացմանն ուղղված փոփոխություններով (Clinical Laboratory Improvements Act, CLIA) ու Ամերիկայի պաթոլոգների կոլեգիայի (College of American Pathologists, CAP) կողմից հավաստագրված լաբորատորիաների նկատմամբ կիրառվող ուղեցույցներով պահանջվող կարգով:

Հարակից ապրանքանիշեր Մեր հարակից ապրանքանիշերից մի քանիսը (Fold3, Newspapers.com™, Find a Grave, We Remember կամ Archives) ունեն սեփական օգտատիրոջ հաշիվներ իրենց մուտքերով և Ձեր տրամադրած Անձնական տեղեկությունները կպահպանեն Ձեր օգտատիրոջ հաշիվը և պրոֆիլը ստեղծելիս, որպեսզի ըստ անհրաժեշտության տրամադրեն Ձեզ շարունակական և թարմացված Ծառայություններ մինչև այն պահը, երբ մեզ խնդրեք ջնջել դրանք:
Օգտագործման վերաբերյալ տեղեկություններ Մենք պահպանում ենք օգտագործման մասին տեղեկությունները (օրինակ՝ կայքերի այցելությունները) չանձնավորված կամ համախմբված ձևով: Համախմբվելուց հետո այդ տեղեկությունները դադարում են Անձնական տեղեկություններ լինել և ենթակա չեն օգտատերերի՝ ջնջման վերաբերյալ հայցերին:

 

10.  Ինչպե՞ս կարող եմ ջնջել իմ Անձնական տեղեկությունները

Դուք ցանկացած պահի կարող եք ջնջել Ձեր Անձնական տեղեկություններն Ancestry-ից:

Տեղեկությունների կատեգորիա Ինչպես ջնջել
Անձնական տեղեկություններ

Ձեր Անձնական տեղեկությունները կարող եք ջնջել Ancestry-ից՝ հետևելով այս ցուցումներին:

Եթե ​​տեղեկություններով կիսվել եք այլ Օգտատերերի հետ (օրինակ՝ Ձեր տոհմածառերը հանրայնացնելով կամ Ձեր ԴՆԹ-ի արդյունքներով ուղղակիորեն այլ Օգտատերերի հետ կիսվելով), Ancestry-ն չի կարողանա հեռացնել այլ օգտատերերի կողմից պահպանվող տեղեկությունների պատճենները, որոնք կարող են հեռացվել միայն այն դեպքում, եթե Դուք կապվեք տվյալ Օգտատիրոջ հետ և նրան խնդրեք ջնջել դրանք:

Կապակցված արխիվային գրառումներից տեղեկություններ հեռացնելու ցանկացած հայտ խնդրում ենք ուղղել պատասխանատու արխիվային կազմակերպությանը:

Մենք կդիտարկենք յուրաքանչյուր առանձին դեպքում օրենքին համապատասխան մեր կողմից պահված գրառումների որոնելի ինդեքսներից Անձնական տեղեկությունների հեռացման հայտերը:

Ոչ Ancestry-ի օգտատերերին վերաբերող՝ Ancestry-ի կողմից մշակված Անձնական տեղեկությունների մասին իմանալու համար խնդրում ենք սեղմել այստեղ։

Գենետիկական Խնդրում ենք նկատի ունենալ․ Եթե ​​Դուք պահանջեք, որ Ancestry-ն ջնջի Ձեր ԴՆԹ-ի տվյալները, մենք 30 օրվա ընթացքում մեր արտադրական, մշակման, վերլուծությունների և հետազոտությունների ​​համակարգերից կջնջենք բոլոր Գենետիկ տեղեկությունները՝ ներառյալ ցանկացած ածանցյալ Գենետիկ տեղեկություն (էթնիկ պատկանելության գնահատումներ, հարազատների գենետիկ համընկնումներ և այլն):

Ձեր կենսաբանական նմուշները ոչնչացնելու հայտ ներկայացնելու համար պետք է դիմեք Անդամների սպասարկման բաժին: Խնդրում ենք նկատի ունենալ, որ եթե Դուք տվել եք Հետազոտության իրազեկված համաձայնություն, մենք Ձեր Գենետիկ տվյալները չենք կարողանա հեռացնել ընթացիկ կամ ավարտված հետազոտական ​​նախագծերից, սակայն մենք չենք օգտագործի դրանք որևէ նոր հետազոտական ​​նախագծի համար:

Ընդհանուր դրույթներ Խնդրում ենք նկատի ունենալ, որ երբ Ձեր Անձնական տեղեկությունները ջնջվեն մեր արտադրության, մշակման, վերլուծության և հետազոտությունների ​​համակարգերից, դրանց ջնջումը մեր պահուստային համակարգերից կարող է որոշակի ուշացումով լինել: Բացի այդ, մեր գործընկեր լաբորատորիաները կարող են պահպանել մեզանից ստացած տեղեկությունները՝ որոշակի տվյալների պահպանումը պահանջող օրենքների կամ կանոնակարգերի պահանջները բավարարելու համար, օրինակ՝ ԱՄՆ Սննդի և դեղերի որակի վերահսկողության վարչության կողմից իրականացվող Կլինիկական լաբորատորիաների անալիզների որակի բարձրացմանն ուղղված փոփոխությունների (Clinical Laboratory Improvements Amendments) կանոնակարգերը: Ancestry-ն նաև կարող է որոշակի տեղեկություններ պահպանել, եթե դա ողջամտորեն անհրաժեշտ է մեր իրավական պարտավորությունները (ներառյալ իրավապահ մարմինների հարցումները) կատարելու, վեճերը լուծելու, անվտանգությունն ապահովելու, խարդախությունը և չարաշահումները կանխարգելելու, ինչպես նաև հարկային, վճարային պահանջագրերի, արժեթղթերի և կլինիկական նորմատիվային պահանջներին համապատասխանությունն ապահովելու համար:
Հարակից ապրանքանիշեր Մեր հարակից ապրանքանիշերի (Fold3, Newspapers.com™, Find a Grave, We Remember կամ Archives) տեղեկությունները ջնջելու համար Դուք կարող եք կապվել մեզ հետ համապատասխան ապրանքանիշով և խնդրել, որ Ձեր Անձնական տեղեկությունները ջնջվեն այդ ծառայությունից: Որոշ Ծառայություններ կարող են նաև առցանց հարցման ձևաթուղթ ունենալ, որը հասանելի է այդ ծառայության օգտատիրոջ հաշվի կարգավորումների ընտրացանկից և կարելի է դիտել այստեղ:

 

11.  Անվտանգությունը

Ancestry-ն տեղեկատվական անվտանգության համապարփակ ծրագիր է շահագործում, որը նախատեսված է պաշտպանելու մեր հաճախորդների Անձնական տեղեկությունները՝ անվտանգության վարչական, ֆիզիկական և տեխնիկական միջոցների կիրառմամբ:

Օգտագործվող անվտանգության հատուկ միջոցները հիմնված են հավաքված Անձնական տեղեկությունների գաղտնիության վրա: Մենք ունենք միջոցներ՝ պաշտպանելու մեր վերահսկողության տակ գտնվող Անձնական տեղեկությունները (ներառյալ Գենետիկ տվյալները) չարտոնված մուտքից, կորստից, ոչ պատշաճ օգտագործումից կամ փոփոխությունից:

Ancestry-ի Անվտանգության ապահովման անձնակազմը պարբերաբար վերանայում է մեր անվտանգության և գաղտնիության ապահովման մեթոդները և անհրաժեշտության դեպքում բարելավում դրանք՝ մեր համակարգերի և Ձեր Անձնական տեղեկությունների ամբողջականությունն ապահովելու նպատակով:

Անձնական տեղեկությունները (ներառյալ Գենետիկ տվյալները) գաղտնագրելու համար մենք օգտագործում ենք սերվերների անվտանգ ծրագրային ապահովում և համագործակցում ենք միայն անվտանգության ապահովման այնպիսի ընկերությունների հետ, որոնք համապատասխանում են մեր անվտանգության չափանիշներին և պահպանում են դրանք: Թեև մենք չենք կարող երաշխավորել, որ տվյալների կորուստ, ոչ պատշաճ օգտագործում կամ փոփոխություն տեղի չի ունենա, մենք գործադրում ենք համապատասխան տեխնիկական և կազմակերպչական ջանքեր՝ դա կանխելու համար:

Ձեզ համար նույնպես կարևոր է պաշտպանվել Ձեր անձնական տեղեկություններին չարտոնված մուտքից՝ օգտագործելով ուժեղ գաղտնաբառեր և պաշտպանվելով Ձեր սեփական համակարգչի կամ սարքի չարտոնված օգտագործումից:

 

12.  Տվյալների միջազգային փոխանցումները

Մենք համաշխարհային ընկերություն ենք և Ձեր Անձնական տեղեկությունները կփոխանցենք Ձեր սեփական երկրից բացի այլ երկրների, այդ թվում՝ Միացյալ Նահանգներ, Իռլանդիա, Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա՝ չսահմանափակվելով նշվածով: ԵՏԳ-ից դուրս երկրները, Շվեյցարիան կամ Մեծ Բրիտանիան գուցե չառաջարկեն տվյալների պաշտպանության նույն մակարդակը, ինչ Ձեր հայրենի երկրում: Երբ մենք Ձեր Անձնական և Գենետիկ տեղեկությունները փոխանցում ենք Ancestry-ի՝ Իռլանդիայում գտնվող ընկերության և Ancestry-ի՝ ԱՄՆ-ում գտնվող ընկերությունների միջև Միացյալ Նահանգներում մշակման համար, մենք հիմնվում ենք փոխանցման հաստատված մեխանիզմների վրա, ինչպիսիք են Ստանդարտ պայմանագրային դրույթները:

 

13.  Սույն հայտարարության փոփոխությունները

Մենք ցանկացած պահի կարող ենք փոփոխել Գաղտնիության մասին սույն հայտարարությունը, բայց մենք նախապես կտեղեկացնենք սույն հայտարարության ցանկացած էական փոփոխության մասին, ինչպիսիք են Ծառայությունների միջոցով, մեր կայքերում ծանուցագիր տեղադրելը կամ էլ. նամակ ուղարկելը, որպեսզի Ձեզ հնարավորություն տանք ծանոթանալ փոփոխություններին և որոշել, թե արդյոք ցանկանում եք շարունակել օգտվել Ծառայություններից:

Մենք Ձեզ նաև կտեղեկացնենք սույն հայտարարությունում ոչ էական փոփոխությունների մասին դրանց ուժի մեջ մտնելու օրվանից՝ Ծառայությունների միջոցով, մեր կայքերում ծանուցագիր տեղադրելով կամ էլ. նամակ ուղարկելով:

Եթե Դուք դեմ եք որևէ փոփոխության, կարող եք ջնջել Ձեր օգտատիրոջ հաշիվը, ինչպես նկարագրված է Բաժին 10-ում:

 

14.  ԵՄ ռեզիդենտների Անձնական տեղեկությունների մշակման իրավական հիմքերը` համաձայն ԵՄ տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգի:

ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի օրենսդրության համաձայն՝ մենք պարտավոր ենք մասնավորեցնել, թե ինչ նպատակների համար ենք մշակում Ձեր Անձնական տեղեկությունները, և նշել իրավական հիմքերը, որոնց վրա մենք հիմնվում ենք դա անելիս: Ձեր Անձնական տեղեկությունները և Գենետիկ տվյալները հավաքելու և մշակելու համար Ancestry-ն ընդունում է մի շարք իրավական հիմքեր: Մեր իրավական հիմքերի մանրամասները կարող եք դիտելայստեղ:

 

15.  Տվյալների վերահսկչի ինքնությունը և կոնտակտային 

Միացյալ Նահանգներում գտնվող հաճախորդներ

Եթե Դուք Միացյալ Նահանգներում եք բնակվում, Ancestry.com Operations, L.P. և Ancestry.com DNA, LLC ընկերությունները պատասխանատու են Ձեր տվյալների օգտագործման և Ձեր Անձնական տեղեկությունների հետ կապված ցանկացած հարցմանը պատասխանելու համար:

 

  Էլ․ փոստի հասցե Փոստային հասցե
Միացյալ Նահանգներում գտնվող օգտատերերի համար [email protected] Ancestry.com Operations, L.P.
Ում՝ Անձնական տեղեկությունների պաշտպանության հարցերի գրասենյակ
153 Townsend Street, Suite 800
San Francisco, CA 94107
ԱՄՆ Անձնական տվյալների պաշտպանության նահանգային հայտեր [email protected] Կիրառելի չէ
Կալիֆոռնիայում լիազորված գործակալի աջակցություն [email protected] Կիրառելի չէ

 

Միացյալ Նահանգներից դուրս գտնվող հաճախորդներ

Եթե Դուք Միացյալ Նահանգներից դուրս եք բնակվում, Ձեր տվյալների վերահսկիչը Ancestry Ireland Unlimited Company ընկերությունն է:

ԱՄՆ-ից դուրս գտնվող օգտատերերը կարող են կապվել Իռլանդիայի Տվյալների պաշտպանության հանձնաժողովի հետ կամ Տվյալների պաշտպանության Ձեր տեղական մարմնի հետ:

 

  Էլ․ փոստի հասցե Փոստային հասցե
Միացյալ Նահանգներից դուրս գտնվող օգտատերերի համար [email protected] Ancestry Ireland Unlimited Company
Ում՝ Անձնական տեղեկությունների պաշտպանության հարցերի գրասենյակ
52-55 Sir John Rogerson’s Quay
Dublin D02 NA07
Ireland

 

Ancestry-ի հաճախորդների համար․ Ancestry-ի հաճախորդները կարող են կապվել մեզ հետ հետևյալ հեռախոսահամարներով, կամ կարող եք հարցեր ուղարկել՝ օգտագործելով այս վեբ-ձևաթուղթը:

Իրավապահ մարմինների հարցումներ. Իրավապահ մարմիններից տեղեկությունների հարցումները պետք է համապատասխանեն Ancestry-ի՝ իրավապահ մարմինների վերաբերյալ ուղեցույցին։

 

16.  ԱՄՆ ռեզիդենտների՝ գաղտնիության մասին լրացուցիչ հայտարարություն

Ի լրումն Գաղտնիության մասին մեր հայտարարության՝ Ancestry-ն ԱՄՆ ռեզիդենտներին տրամադրում է Գաղտնիության մասին լրացուցիչ հայտարարություն («ԱՄՆ հայտարարություն»), որը կիրառելի է բացառապես Կալիֆոռնիայի, Կոլորադոյի, Կոնեկտիկուտի և Վիրջինիայի բնակիչների համար և տեղեկացնում է, թե ինչպես կարող եք օգտվել Կալիֆոռնիայի Սպառողների տվյալների գաղտնիության մասին 2018թ. օրենքով («CCPA»), Կալիֆոռնիայի Անձնական տվյալների գաղտնիության իրավունքների մասին 2020թ. օրենքով («CPRA»), Կոլորադոյի Անձնական տվյալների գաղտնիության մասին օրենքով («CPA»), Կոնեկտիկուտի Տվյալների պաշտպանության մասին օրենքով («CTDPA») և Վիրջինիա նահանգի Սպառողների տվյալների պաշտպանության մասին օրենքով («VCDPA») սահմանվող Ձեր իրավունքներից: ԱՄՆ-ի համար նախատեսված սույն հայտարարությունը տարածվում է Ancestry-ի այն կայքերի, ծառայությունների և բջջային հավելվածների վրա, որոնք հղում են կատարում ԱՄՆ սույն հայտարարությանը՝ ներառյալ. Ancestry®, AncestryDNA, Fold3, Newspapers.com™, Archives, We Remember, և Find a Grave (ամենուր միասնաբար՝ «Ancestry» «մենք» կամ «մեր», ըստ կիրառելիության): Այն վերաբերում է Անձնական տեղեկություններին (վերևում նշված), որոնք մենք հավաքում ենք Ձեր կողմից մեր Ծառայությունների օգտագործումից և ցանկացած այլ եղանակով, որով Դուք համագործակցում եք մեզ հետ:

16.1  Անձնական տեղեկությունների կատեգորիաները

Ancestry-ն հավաքում և ԱՄՆ-ի համար նախատեսված սույն հայտարարության ուժի մեջ մտնելուց առաջ 12 ամիսների ընթացքում հավաքել է Անձնական տեղեկությունների հետևյալ կատեգորիաները.

  • Նույնացուցիչներ, ինչպիսիք են անուն-ազգանունը, փոստային հասցեն, եզակի անձնական նույնացուցիչը, առցանց նույնացուցիչը, IP հասցեն, Ձեր բջջային սարքի նույնացուցիչը, էլ․ փոստի հասցեն, օգտատիրոջ հաշվի անունը, վարորդական վկայականը:
  • Անձնական տեղեկություններ, որոնք նկարագրված են 1798.80 բաժնի (e) ենթաբաժնում և ընդգրկված չեն առկա որևէ կատեգորիայում (ֆիզիկական բնութագրեր կամ նկարագրություններ):
  • Կիրառելի նահանգային կամ դաշնային օրենքով սահմանվող պաշտպանված դասակարգումների առանձնհատկություններ, ինչպիսիք են կենսաբանական սեռը ծննդյան պահին և ծննդյան տարեթիվը: Դա ներառում է նաև Ձեր բովանդակությունը (ինչպես սահմանված է մեր Պայմաններում և դրույթներում), որը Ձեր ցանկությամբ տրամադրում եք մեզ, և որը կիրառելի նահանգային կամ դաշնային օրենքի համաձայն համարվում է օրենքով պաշտպանված դաս:
  • Կոմերցիոն տեղեկություններ, ինչպիսիք են գնված, ձեռք բերված կամ դիտարկվող պրոդուկտները կամ ծառայությունները, կամ գնման կամ սպառման այլ պատմությունները կամ միտումները:
  • Կենսաչափական տվյալները, ինչպիսիք են ԴՆԹ-ի տվյալները (սահմանված է վերևում):
  • Համացանցի օգտագործման վերաբերյալ տեղեկություններ, ինչպիսիք են Ձեր զննարկման պատմությունը, որոնման պատմությունը և մեր կայքերի ու գովազդների հետ Ձեր փոխգործակցության մասին տեղեկությունները:
  • Աշխարհագրական տեղակայման մասին տեղեկություններ, ինչպիսիք են Ձեր սարքի կամ համակարգչի տեղադրությունը և Find a Grave-ում վերբեռնված թվային լուսանկարներին առնչվող ցանկացած մետատվյալ՝ ներառյալ լուսանկարման վայրի, ամսաթվի և ժամի մասին տվյալը:
  • Զգայական տվյալները, ինչպիսիք են` աուդիո, էլեկտրոնային և վիզուալ տեղեկությունները (օրինակ՝ Ձեր վերբեռնած աուդիո ձայնագրությունները կամ տեսագրությունները, Ancestry-ի՝ Անդամների սպասարկման բաժին զանգերի ձայնագրությունները կամ տեղեկությունները, որոնք կամավոր տրամադրում եք մեզ սպառողների պատկերացումների ուսումնասիրություն կատարելիս):
  • Անձնական տեղեկություններից ստացված եզրակացություններ, օրինակ՝ ընտանեկան հարաբերություններ առաջարկել և սպառողների պրոֆիլներ ստեղծել հետազոտության, պրոդուկտների մշակման և մարքեթինգի նպատակներով: Խնդրում ենք նկատի ունենալ, որ ինչպես նշված է Բաժին 16.7-ում ստորև, մենք չենք վաճառում Ձեր Անձնական տեղեկությունները:
  • Գաղտնի Անձնական տեղեկություններ, օրինակ՝ վարորդական վկայականը, օգտատիրոջ հաշվի մուտքի տվյալները, ռասայի կամ էթնիկ պատկանելության և գենետիկ տվյալները:

Նկատի ունեցեք, որ տեղեկությունների որոշ կատեգորիաներ հավաքվում են միայն այն դեպքում, եթե օգտագործում եք մեր Ծառայություններից որոշները:

16.2  Բիզնես նպատակներ

Ancestry-ն օգտագործում է Բաժին 16.1-ում նկարագրված Անձնական տեղեկությունների կատեգորիաները հետևյալ բիզնես նպատակների համար.

  • Ancestry-ի Ծառայությունների տրամադրում, անհատականացում, բարելավում, թարմացում և ընդլայնում,
  • Ձեզ հետ հաղորդակցում Ծառայությունների վերաբերյալ
  • Ծառայությունների անվտանգությունը և ամբողջականությունն ապահովելու օգնություն և
  • Մեր և մեր գործընկերների նոր պրոդուկտների և առաջարկների մարքեթինգ՝ Ձեր հետաքրքրությունների հիման վրա:

16.3  Անձնական տեղեկությունների աղբյուրների կատեգորիաները

Ancestry-ն հավաքում և ԱՄՆ-ի համար նախատեսված սույն հայտարարության ուժի մեջ մտնելուց առաջ 12 ամիսների ընթացքում հավաքել է Բաժին 16.1-ում նկարագրված Անձնական տեղեկությունների կատեգորիաները աղբյուրների հետևյալ կատեգորիաներից.

  • Դուք որպես մեր օգտատեր/այցելու — Անձնական տեղեկությունների այս աղբյուրը կախված է Ծառայությունների Ձեր օգտագործումից՝ ներառյալ Ձեր՝ Օգտատիրոջ կողմից տրամադրված բովանդակությունը (ինչպես սահմանված է մեր Պայմաններում և դրույթներում),
  • Ancestry-ի ընկերություններից (սահմանված է Բաժին 7-ում),
  • Հանրային գրառումներից,
  • Պատմական գրառումներից և
  • Երրորդ կողմերից։

16.4  Անձնական տեղեկությունների բացահայտումը գործարար նպատակներով

Ancestry-ն գործարար նպատակով երրորդ կողմերի հետևյալ կատեգորիաներին է փոխանցում և ԱՄՆ այս հայտարարության ուժի մեջ մտնելուց առաջ 12 ամիսների ընթացքում փոխանցել է Անձնական տեղեկությունների համապատասխանեցված կատեգորիաները.

Երրորդ կողմերի կատեգորիաները  Մեր կողմից փոխանցվող Անձնական տեղեկությունների կատեգորիաները
Ancestry-ի այլ օգտատերեր (եթե Դուք Ancestry-ում կիսվել եք Ձեր Անձնական տեղեկություններով)
  • Նույնացուցիչներ,
  • Կալիֆոռնիայի Քաղաքացիական օրենսգրքի 1798.80(e) բաժնում նկարագրված անձնական տեղեկությունների կատեգորիաներ,
  • Նահանգային կամ դաշնային օրենսդրությամբ պաշտպանված դասերի բնութագրեր և
  • Կենսաչափական տվյալներ։
Ancestry-ի ընկերություններ
  • Նույնացուցիչներ,
  • Կալիֆոռնիայի Քաղաքացիական օրենսգրքի 1798.80(e) բաժնում նկարագրված անձնական տվյալների կատեգորիաներ,
  • Կիրառելի նահանգային կամ դաշնային օրենսդրությամբ պաշտպանված դասերի բնութագրեր,
  • Կոմերցիոն տեղեկություններ,
  • Կենսաչափական տվյալներ (միայն Ancestry-ի և AncestryDNA-ի միջև),
  • Համացանցի օգտագործման վերաբերյալ տեղեկություններ,
  • Աշխարհագրական տեղադրության տվյալներ,
  • Զգայական տվյալներ և
  • Եզրակացություններ։
Ծառայություն մատուցողներ
  • Կալիֆոռնիայի Քաղաքացիական օրենսգրքի 1798.80(e) Բաժնում նկարագրված անձնական տեղեկությունների նույնացուցիչները և կատեգորիաները, ինչպիսիք են էլ. փոստի հասցեն և եզակի անհատական նույնացուցիչները, որոնք ստեղծվել են Ancestry-ի կողմից (խողովակի կոդ),
  • Կիրառելի նահանգային կամ դաշնային օրենսդրությամբ սահմանվող պաշտպանված դասերի կենսաչափական տվյալները և բնութագրիչները (սեռ, ծննդյան ամսաթիվ) փոխանցվում են մեր գործընկեր լաբորատորիաներին,
  • Կոմերցիոն տեղեկություններ,
  • Համացանցի օգտագործման վերաբերյալ տեղեկություններ,
  • Զգայական տվյալներ և
  • Եզրակացություններ։
Հետազոտությունների գծով գործընկերներ Տե՛ս Հետազոտության իրազեկված համաձայնությունը հետազոտական գործընկերներին փոխանցվող տեղեկությունների համար, որոնք հետևյալն են.
  • Նույնացուցիչներ,
  • Կալիֆոռնիայի Քաղաքացիական օրենսգրքի 1798.80(e) Բաժնում նկարագրված անձնական տեղեկությունների կատեգորիաներ,
  • Կիրառելի նահանգային կամ դաշնային օրենսդրությամբ պաշտպանված դասերի բնութագրեր,
  • Կոմերցիոն տեղեկություններ,
  • Կենսաչափական տվյալներ (միայն Ancestry-ի և AncestryDNA-ի միջև),
  • Համացանցի օգտագործման վերաբերյալ տեղեկություններ,
  • Զգայական տվյալներ և
  • Եզրակացություններ։
Իրավապահ մարմիններ կամ այլ վերահսկող մարմիններ Մենք չենք փոխանցում Ձեր Անձնական տեղեկություններն իրավապահ մարմիններին կամ վերահսկող մարմիններին կամավորությամբ: Նախքան իրավապահ մարմիններին որևէ տվյալ տրամադրելը մենք պահանջում ենք գործող իրավական գործընթաց, ինչպես նկարագրված է վերոնշյալ Բաժին 7-ում: Փոխանցված տվյալների մասին տեղեկություններ ստանալու համար տե՛ս Թափանցիկության մասին հաշվետվությունը, որը մենք կազմում են ամեն կիսամյակ։

 

16.5  Տարածման և գովազդի նախընտրություններ

ԱՄՆ-ի համար նախատեսված սույն հայտարարության ուժի մեջ մտնելուց առաջ 12 ամիսների ընթացքում Ancestry-ն երրորդ կողմերի հետևյալ կատեգորիաներին է փոխանցում և փոխանցել Անձնական տեղեկությունների փոխկապակցված կատեգորիաներ՝ նպատակաուղղված գովազդի համար.

Երրորդ կողմերի կատեգորիաներ  Մեր կողմից փոխանցվող Անձնական տեղեկությունների կատեգորիաներ
Մարքեթինգի և գովազդի գործընկերներ
  • Նույնացուցիչներ,
  • Կոմերցիոն տեղեկություններ,
  • Համացանցի օգտագործման վերաբերյալ տեղեկություններ,
  • Եզրակացություններ։

 

Մենք օգտագործում ենք քուկիներ և հետագծման նմանատիպ տեխնոլոգիաներ, որպեսզի մեր ծառայությունների մատակարարներին և երրորդ կողմ հանդիսացող գործընկերներին փոխանցենք տեղեկություններ բազմաթիվ պատճառներով, այդ թվում՝ գովազդների արդյունավետությունը չափելու, գովազդները թիրախավորելու և սպասարկելու համար, ինչպես մանրամասն նկարագրվում է Գաղտնիության մասին սույն հայտարարությունում:

Մեր մեթոդների և Ձեզ համար նախատեսված վերահսկման միջոցների կամ տեղեկությունների նման ձևով փոխանցման որոշակի տեսակներից հրաժարվելու մասին ավելին կարող եք իմանալ՝ այցելելով մեր Քուկիների քաղաքականության էջը: 2023 թվականի հունվարի 1-ից հետո անցեք մեր կայքերի էջատակում ներկայացված «Չվաճառել կամ չփոխանցել իմ Անձնական տեղեկությունները» հղումով՝ Ձեր նախընտրությունները փոխելու համար:

16.6  Ձեր իրավունքներից օգտվելը:

16.6.1  Իմանալու իրավունքը: Դուք կարող եք իրավունք ունենալ՝ պահանջելու, որ մենք ներկայացնենք, թե ինչ Անձնական տեղեկություններ ենք հավաքում, օգտագործում, բացահայտում, տարածում կամ վաճառում: Դա ներառում է իրավունք՝ պահանջելու մեր կողմից հավաքագրված Անձնական տեղեկությունների կատեգորիաները, Անձնական տեղեկությունների աղբյուրների կատեգորիաները, Անձնական տեղեկությունների հավաքագրման գործարար նպատակը, երրորդ կողմերի կատեգորիաները, որոնց մենք տրամադրում ենք Անձնական տեղեկությունների կատեգորիաները և Անձնական տեղեկությունների կոնկրետ մասերը, որոնք հավաքել ենք Ձեր մասին:

Եթե տեղեկություններ ստանալու հայտ եք ներկայացնում Ձեր անունից, դա կարող եք անել երկու եղանակով՝ առցանց կամ էլ. փոստով։

Ancestry-ին առցանց հայտ ներկայացնելու համար հետևեք այս քայլ առ քայլ ցուցումներին, որոնք կտան տեղեկություններ Ձեր՝ օգտատիրոջ հաշվի տվյալները ներբեռնելու մասին: Խնդրում ենք նկատի ունենալ, որ այս հաշվետվությունը չի ներառելու Ձեր ԴՆԹ-ի տվյալների կամ տոհմածառերի պատճենը: Եթե ​​ցանկանում եք ստանալ Ձեր տոհմածառերի պատճենը, հետևեք այս քայլ առ քայլ ցուցումներին: Եթե ​​ցանկանում եք ստանալ Ձեր ԴՆԹ-ի տվյալների պատճենը, հետևեք այս քայլ առ քայլ ցուցումներին: Խնդրում ենք նկատի ունենալ, որ Ձեր ԴՆԹ-ի տվյալները ներբեռնելիս դրա բոլոր ռիսկերը կրում եք Դուք:

Մեր հարակից ապրանքանիշերի (Fold3, Newspapers.com™, Find a Grave, We Remember կամ Archives) հետ կապված տեղեկություններ ստանալու հայտ ներկայացնելու համար Դուք մշտապես կարող եք կապվել մեզ հետ համապատասխան ապրանքանիշով, և որոշ Ծառայությունների համար նրանք գուցե նաև առցանց հայտի ձևաթուղթ ունենան, որը հասանելի կլինի այդ ծառայության օգտատիրոջ հաշվի կարգավորումների ընտրացանկից (կոնտակտային տվյալները և առցանց հայտի ձևաթղթի հղումը, եթե առկա է, այստեղ են):

Տեղեկություններ ստանալու Ձեր հայտն էլեկտրոնային փոստով ուղարկելու համար այն ուղարկեք մեր usprivacyrequests@ancestry.com էլ. փոստի հասցեին: Մեզնից պարտավոր ենք հաստատել Ձեր ինքնությունը՝ նախքան Ձեր տվյալների պատճենը Ձեզ տրամադրելը: Մենք Ձեզնից կպահանջենք ինքնությունը հաստատող փաստաթուղթ և ներկա հասցեի տրամադրում (օրինակ՝ Ձեզնից կարող է պահանջվել տրամադրել Ձեր անձը հաստատող պետական նմուշի փաստաթղթի պատճենը, որը կօգտագործվի բացառապես Ձեր ինքնությունը և հասցեն հաստատելու համար):

Եթե Դուք CCPA/CPRA-ի համաձայն «Լիազորված գործակալ» եք և մեր օգտատերերից մեկի անունից տեղեկություն ստանալու հայտ եք ներկայացնում, ծանոթացեք Բաժին 16.6.3-ին ստորև:

16.6.2 Ջնջելու իրավունքը: Դուք կարող եք իրավունք ունենալ՝ պահանջելու, որոնք մենք ջնջենք Անձնական տեղեկությունները:

Եթե Դուք ջնջելու հայտ եք ներկայացնում Ձեր անունից, դա կարող եք անել երկու եղանակով՝ առցանց կամ էլ. փոստով։ Նկատի ունեցեք, որ Ձեր Անձնական տեղեկությունները ջնջելու համար Դուք պետք է ջնջեք Ձեր՝ օգտատիրոջ հաշիվը, և օգտատիրոջ հաշիվը ջնջելու հայտը կատարելուց հետո այս գործընթացն անդառնալի է: Ձեր տվյալները (ներառյալ տոհմածառերը, գրառումները, լուսանկարները և ԴՆԹ-ի տվյալները, բայց չսահմանափակվելով նշվածով) ընդմիշտ կջնջվեն:

Ancestry-ից Ձեր՝ օգտատիրոջ հաշիվը ջնջելու առցանց հայտ ներկայացնելու համար հետևեք այս քայլ առ քայլ ցուցումներին: Մեր հարակից ապրանքանիշերից (Fold3, Newspapers.com™, Find a Grave, We Remember կամ Archives) տեղեկությունները ջնջելու Ձեր հայտը ներկայացնելու համար Դուք մշտապես կարող եք կապվել մեզ հետ համապատասխան ապրանքանիշով, և որոշ Ծառայությունների համար նրանք գուցե նաև առցանց հայտի ձևաթուղթ ունենան, որը հասանելի կլինի այդ ծառայության օգտատիրոջ հաշվի կարգավորումների ընտրացանկից (կոնտակտային տվյալները և առցանց հայցի ձևաթղթի հղումը, եթե առկա է, այստեղ են):

Ջնջելու Ձեր հայտն էլեկտրոնային փոստով ուղարկելու համար այն ուղարկեք մեր usprivacyrequests@ancestry.com էլ. փոստի հասցեին: Մենք պարտավոր ենք հաստատել Ձեր ինքնությունը՝ նախքան Ձեր տվյալները ջնջելը: Մենք Ձեզնից կպահանջենք ինքնությունը հաստատող փաստաթուղթ և ներկա հասցեի տրամադրում (օրինակ՝ Ձեզնից կարող է պահանջվել տրամադրել Ձեր անձը հաստատող պետական նմուշի փաստաթղթի պատճենը, որը կօգտագործվի բացառապես Ձեր ինքնությունը և հասցեն հաստատելու համար):

Եթե Դուք CCPA/CPRA-ի համաձայն «Լիազորված գործակալ» եք և մեր օգտատերերից մեկի անունից տեղեկություն ստանալու հայտ եք ներկայացնում, ծանոթացեք Բաժին 16.6.3-ին ստորև:

16.6.3  Լիազորված գործակալները: Տեղեկություններ ստանալու և ջնջելու հայտեր ներկայացնելու համար Կալիֆոռնիայի բնակիչները կարող են օգտվել «լիազորված գործակալների» ծառայությունից: Լիազորված գործակալի ծառայություններից օգտվելու համար մեզ էլեկտրոնային նամակ ուղարկեք [email protected] հասցեով: Նկատի ունեցեք, որ եթե նույնիսկ սպառողը հայտ ներկայացնելու համար որոշի լիազորված գործակալի ծառայությունից օգտվել, նա ամեն դեպքում պետք է ուղիղ մեզ հետ աշխատի, որպեսզի ապահովի ստորև բերված 3-րդ կետը․

  1. Ապացույց, որ լիազորված գործակալը Կալիֆոռնիայում բիզնես վարելու համար գրանցված է նահանգի պետքարտուղարի մոտ:
  2. Ստորագրված թույլտվություն սպառողից, որը լիազորված գործակալին թույլ է տալիս հանդես գալ իր անունից:
  3. Սպառողի ինքնության ստուգում (որը պետք է կատարվի անմիջապես սպառողի կողմից մեզ հետ): Մենք Ձեզանից կպահանջենք ինքնությունը հաստատող փաստաթուղթ և Կալիֆոռնիայի հասցեի տրամադրում (օրինակ՝ Ձեր անձը հաստատող պետական նմուշի փաստաթղթի պատճենը, որը կօգտագործվի բացառապես Ձեր ինքնությունը և հասցեն հաստատելու համար):

Խնդրում ենք նկատի ունենալ․ Հաշվետվությունը սպառողին կփոխանցվի Ancestry-ում իր օգտատիրոջ հաշվի միջոցով: Նաև նկատի ունեցեք, որ հաշվետվությունը չի ներառում սպառողի ԴՆԹ-ի տվյալների կամ տոհմածառերի պատճենը: Եթե ​​սպառողը ցանկանում է ներբեռնել իր տոհմածառերը կամ ԴՆԹ-ի տվյալները, տե՛ս վերը նշված Բաժին 16.6.1-ը:

16.6.4 Բողոքարկելու իրավունքը: Եթե Դուք Կոլորադո, Կոնեկտիկուտ կամ Վիջինիա նահանգների բնակիչ եք, և տեղեկություններ ստանալու կամ Ձեր տվյալները ջնջելու Ձեր հայտը մերժվել է, Դուք ունեք բողոքարկելու իրավունք: Բողոքարկել կարող եք՝ կապվելով մեզ հետ [email protected] էլ. փոստի հասցեով:

16.7  Վաճառելը: Ancestry-ն չի վաճառում և ԱՄՆ-ի համար նախատեսված սույն հայտարարության ուժի մեջ մտնելուց առաջ 12 ամսվա ընթացքում չի վաճառել Ձեր Անձնական տեղեկությունները:

16.8  Գաղտնի անձնական տեղեկություններ: Ձեր մասին հավաքված գաղտնի անձնական տեղեկությունները մենք մշակում ենք միայն Ծառայությունները մատուցելու նպատակով, այդ թվում՝

  • Պահպանելու Ծառայությունների որակը և անվտանգությունը,
  • Կատարելագործելու Ծառայությունները,
  • Հայտնաբերելու անվտանգության խախտման դեպքերը,
  • Դիմադրելու դատական կարգով հետապնդելու Ancestry-ին ուղղված վնասարար, մոլորեցնող, խարդախ կամ անօրինական գործողությունները և
  • Սպասարկելու օգտատերերի հաշիվները, հաճախորդներին, պատվերները, մշակելու և կատարելու գործարքները, ստուգելու հաճախորդի տեղեկությունները, կատարելու վճարումներ, մատուցելու վերլուծական ծառայություններ և տրամադրելու պահուստ:

Այս գաղտնի անձնական տեղեկությունները մենք գուցե ըստ անհրաժեշտության մշակենք նաև մարդկանց ֆիզիկական անվտանգության ապահովմանն օժանդակելու նպատակով և կիրառելի օրենքով սահմանված կարգով:

16.9  Խտրականության արգելում: Անձնական տեղեկությունների գաղտնիության ԱՄՆ կիրառելի կարգավորումների համաձայն՝ Ձեր իրավունքները բանեցնելու հարցում մենք Ձեր նկատմամբ խտրականություն չենք կիրառի:

16.10  Կալիֆոռնիայի «Լույս սփռելու մասին» օրենքը: Կալիֆոռնիայի Քաղաքացիական օրենսգրքի 1798.83 Բաժինը, որը հայտնի է որպես «Լույս սփռելու մասին» օրենք, Կալիֆոռնիայում բնակվող օգտատերերին թույլ է տալիս մեզնից պահանջել և ստանալ այն Անձնական տեղեկությունների ցանկը (եթե այդպիսիք կան), որոնք մենք նախորդող օրացուցային տարում հայտնել ենք երրորդ կողմերին նրանց ուղիղ մարքեթինգի նպատակների համար, ինչպես նաև այդ երրորդ անձանց անուններն ու հասցեները: Հայտերը կարող են ներկայացվել միայն տարին մեկ անգամ և անվճար են: 1798.83 բաժնի hամաձայն՝ Ancestry-ն ներկայումս որևէ Անձնական տեղեկություն չի փոխանցում երրորդ անձանց՝ նրանց ուղիղ մարքեթինգի նպատակներով:

16.11  Տարեկան հաշվետվություն: Սեղմեք այստեղ՝ տեսնելու իմանալու / անձնական տեղեկություններին սուբյեկտի հասանելիության իրավունքի և ջնջելու իրավունքի մասով մեր տարեկան, գլոբալ հարցումները:

16.12  Կապը մեզ հետ: Եթե ունեք հարցեր ԱՄՆ-ին առնչվող մեր գաղտնիության քաղաքականությունների կամ գործելակերպերի վերաբերյալ, կապվեք մեզ հետ usprivacyrequests@ancestry.com էլ. փոստի հասցեով:

17.  Գաղտնիության մասին լրացուցիչ հայտարարություն Ավստրալիայի բնակիչների համար

Եթե Ձեր Անձնական տեղեկությունների մշակման համար կիրառվում է Ավստրալիայի 1988թ. ընդունված Գաղտնիության մասին օրենքը (Cth) (Գաղտնիության մասին օրենք), ապա հետևյալ դրույթները նույնպես կիրառվում են.

-       Գենետիկ տվյալները համարվում են «գաղտնի տեղեկություններ», ինչպես սահմանվում է Գաղտնիության մասին օրենքով: Մենք Ձեր մասին գաղտնի տեղեկությունները հավաքելու, օգտագործելու կամ բացահայտելու ենք միայն օրենքով թույլատրված կարգով, օրինակ, երբ ստացել ենք Ձեր համաձայնությունն այդպես վարվելու համար, կամ երբ տեղեկությունների հավաքումը պահանջվում կամ թույլատրվում է օրենքով:

-       Բաժին 8-ի (Ձեր իրավունքները և ընտրությունները Ձեր Անձնական տեղեկությունների նկատմամբ) առումով Դուք կարող եք ունենալ Ձեր երկրի արդարադատության համակարգի գաղտնիության կամ տվյալների պաշտպանության համապատասխան կանոնակարգող մարմնին բողոք ներկայացնելու իրավունք: Սակայն եթե ունեք հարցեր կամ մտահոգություններ մեր կողմից Ձեր Անձնական տեղեկությունների մշակման վերաբերյալ, կամ եթե կարծում եք, որ մենք չենք կատարել Գաղտնիության մասին հայտարարության կամ Ձեր երկրի արդարադատության համակարգի գաղտնիության մասին համապատասխան օրենքի պահանջները, կխնդրեինք առաջին հերթին կապվել մեզ հետ վերևում՝ Բաժին 15-ում նշված կոնտակտային տվյալներով: Մենք կուսումնասիրենք բողոքը և կորոշենք, թե ինչ գործողություն ձեռնարկել, եթե անհրաժեշտ լինի: